«Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան Կինոյի տանը
Պիտի գար կախարդական փայտիկի տիրակալը, որպեսզի էջ առ էջ թերթեր կոմիտասյան երգարանը...
Պիտի գար՝ փայլեցնելու հայ խմբերգերի անթոլոգիան...
Այս խոսքերը ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի կյանքի ու ստեղծագործական ճանապարհի մասին պատմող «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմից են: Նախագծի հեղինակն ու պրոդյուսերը մեր բուհի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Մովսիսյանն է (կուրսի ղեկավար` Սերգեյ Սանոյան), ռեժիսորը՝ Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի ուսանող Հրաչ Սիմոնյանը:
Նախօրեին Կինոյի տան մեծ դահլիճում կայացել է ֆիլմի սպասված պրեմիերան, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև արվեստի և սպորտի ոլորտների գործիչներ: