29 փետրվարի, 2024 թ.

«Մանկավարժի հաջողության գրավականը սերն է»․ Գաբրիել Խուդեդա

Learning Concepts With Energy Functions

«Երիտասարդ դասախոս» նախագծի այսօրվա հյուրը ԵԹԿՊԻ-ի շրջանավարտ, այժմ նաև

Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս Գաբրիել Խուդեդան է։ Նա աշխատում է Հ.

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես բալետի

արտիստ, Պարարվեստի պետական քոլեջում, «Բարեկամություն» պետական

համույթում։ Ներգրավված է բազմաթիվ ներկայացումներում, նաև մի շարք պարային

բեմադրությունների ռեժիսոր է։

**-Պարարվեստն ի՞նչ է փոխել Ձեր կյանքում։**

-Պարն ինձ համար կյանք է, մարմնի և հոգու ներդաշնակություն։


Այն զգացմունքների և ապրումների դրսևորման միջոց է։ Պարն ինձ տվեց հոգևոր

սնունդ, մտքի թռիչք, ճիշտ կեցվածք և մանկավարժական հմտություններ։

**-ԵԹԿՊԻ-ն տուն-արվեստանոց է բոլորիս համար։ Ինչպե՞ս կբնութագրեք այն

ճանապարհը, որ անցել ու անցնում եք ինստիտուտում։**

-Իմ անցած ուղին շատ բազմաբնույթ և հետաքրքիր է եղել։ Ես, որպես ուսանող,

երախտապարտ եմ իմ կրթօջախին՝ ԵԹԿՊԻ-ին, երախտապարտ եմ իմ դասախոսներին,

որոնց շնորհիվ ստացա բազում գիտելիքներ և ունեցա ձեռքբերումներ։


Ճիշտ է՝ ճանապարհս եղել է բարդ ու դժվարին, խոչընդոտներով լի, բայց

միևնույն ժամանակ՝ հետաքրքիր ու բովանդակալից։ Իմ դասախոսներից վերցրեցի

գիտելիքների մի բույլ և այժմ փոխանցում եմ իմ ուսանողներին։

**-Գաբրիել, մանկավարժությունն իր դժվարություններն ունի։ Ինչպե՞ս եք

աշխատում ուսանողների հետ։**

-Մանկավարժությունն անձի ձևավորումն է, յուրահատկությունը, ուսուցումը՝

մարդու կրթելու անընդմեջ գործընթացը, գիտելիքների հաղորդումը և յուրացումը։

Սիրելով մեր աշխատանքը՝ պետք է մեզ ճիշտ դրսևորենք ուսանողների հետ՝

շղթայական փոխադարձ կապ ստեղծելով, որպեսզի դասընթացն անցնի արդյունավետ և

բովանդակալից. չէ՞ որ բազմաթիվ ուսանողներ սպասում են մեր գնահատանքին։

Մանկավարժի հաջողության գրավականն է՝ սիրել և սիրվել ուսանողների կողմից։

**-Ձեր ուժեղ կողմերը որպես պարող որո՞նք են, որ նաև առօրյա կյանքում է

դրսևորվում։**

-Կամքի ուժ, վճռականություն, պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր

զգացում։

**-Ի՞նչ խորհուրդ կտաք ներկա և ապագա ուսանողներին։**

-Առաջին հերթին սիրել ընտրած մասնագիտությունը, գոտեպնդվել մեծ

համբերությամբ, վճռականությամբ և ամենակարևորը՝ զինվել կամքի ուժով,

որպեսզի բոլոր խոչընդոտներն ու արգելքները կարողանան հաղթահարել, նույն

ոգով շարունակել ընտրած ուղին։