25 նոյեմբերի, 2024 թ.

Աբաս Ջհանգիրյանի հանդիպում-դասախոսությունը

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ ԵԹԿՊԻ-ում կայացել է իրանցի սցենարիստ, մանկագիր Աբաս Ջհանգիրյանի «Իրանական կինոն, մանկապատանեկան գրականության և կինոյի միջև կապը» թեմայով դասախոսությունը։

{alt}

Նշենք, որ Աբաս Ջահանգիրյանն Իրանում մանկապատանեկան գրականության ռահվիրան է, ում հեղինակած «Համունը և Ծովը» նովելը իր տեսակի մեջ առաջինն էր Իրանում։ Հեղինակն ունի մասնագիտական հետաքրքությունների լայն շրջանակ, և այսուամենայնիվ նրա հիմնական վաստակը նրա մեծ ավանդն է կինոյի և մանկապատանեկան գրականության միջև սերտ կապ ստեղծելու գործում։