Բանախոսություններ դպրոցականների համար
Այսօր Երևանի Մ․ Նալբանդյանի անվան հ․ 33 դպրոցի 7-րդ դասարանի սովորողները՝ հ․ լեզվի և գարականության ուսուցչուհի Նաիրա Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել էին ԵԹԿՊԻ։ Այցելության նպատակն իրականացվող նախագծային աշխատանքի շրջանակներում՝ տեղեկատվության և գիտելիքի ձեռքբերումն էր կինոարվեստի և Փարաջանովի գործունեության վերաբերյալ։
Աշակերտները շրջայց կատարեցին բուհում, այցելեցին գրադարան, որտեղ գրադարանի վարիչ Գայանե Սարգսյանը ներկայացրեց Փարաջանովի մասին հասանելի գրականությունը, ռեժիսորի հետ կապված արխիվային թղթապանակները։
Նրանք նաև հնարավորություն ունեցան ստանալ ընդհանուր տեղեկություններ կինոյի մասին, ծանոթանալ կինոժապավենով նկարահանված ֆիլմերի առանձնահատկություններին։
Այնուհետև Անրի Վերնոյ կինոսրահում մագիստրատուրայի ուսանողներ, ռեժիսոր Հովհաննես Գիշյանն ու կինոգետ Գարեգին Տեր-Գրիգորյանը բանախոսեցին Փարաջանովի կինոձեռագրի մասին, անդրադարձ կատարեցին «Նռան գույնը» ֆիլմին և հարց-պատասխան ձևաչափով ամփոփեցին հանդիպումը։