Բելգիական հանրահայտ թատրոնի ներկայացումը ԵԹԿՊԻ-ում
Բելգիայի «Poche» թատրոնը «Ֆրիթլանդ» ներկայացումով հանդես եկավ Ուսանողական թատրոնում։
Միգրացիա, ինտեգրում, ընտանիքի գոյատևում, անձնական կյանքով ապրելու դժվարություններ ու ազատության ցանկալի աստիճանի ձգտում. «Ֆրիթլանդը» պատմություն է մարդկային ճանապարհի մասին, որը պատմեց Զենել Լաչին։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը կարևորելով բելգիական արվեստը՝ մեծապես նպաստել է ներկայացման հայաստանյան ցուցադրությանը։
Նշենք, որ ներկայացումն իրականացվել է Հայաստանում Բելգիայի դեսպանության, Վալոնի-Բրյուսել Ինտերնասիոնալի և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ: