Սիրելի դիմորդներ, առցանց հայտագրումից հետո, մինչև մայիսի 10-ը խնդրում
ենք, բուհ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- 4 լուսանկար (3x4 չափսի)
- անձը հաստատող փաստաթղթի և սոցքարտի պատճենները
- քննությունների համար վճարված գումարի (3000 դրամ) անդորրագիրը
-
նախորդ տարիների շրջանավարտները՝ ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ)
բնօրինակը և պատճենը
- զինապարտի կցագրման վկայականի կամ զինգրքույկի պատճենը
«Ռեժիսուրա», «Կինոարվեստ», «Օպերատորություն», «Թատրոնի, կինոյի և
հեռուստաոլորտի նկարչություն», «Սցենարադրամատուրգիական արվեստ», «Արվեստի
տեսություն, պատմություն և կառավարում» մասնագիտական կրթական ծրագրերով
դիմորդները փաստաթղթերի հետ միասին ներկայացնեն նաև 2024թ․ ընդունելության
ծրագրերի համաձայն՝ պահանջվող լրացուցիչ աշխատանքները։ Ռեժիսուրա - Դիմորդը
փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի որևէ պիեսի բեմադրական վերլուծություն:
Կինոարվեստ – Դիմորդը փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի իր հեղինակած հետևյալ
աշխատանքների փաթեթը.
-
ինքնակենսագրություն`ազատ շարադրանքով, ստեղծագործական ինչպիսի
գործունեությամբ է զբաղվել, ինչու է ընտրել տվյալ մասնագիտությունը,{' '}
-
պատմվածք դիմորդին ծանոթ իրական նյութի հիման վրա (դեպք կյանքից, որի վկան
կամ մասնակիցը եղել է դիմորդը)՝ դրվագների մանրամասն և տեսանելի շարադրմամբ
(մինչև 3 էջ` համակարգչով շարված, թուղթը` A4, տառաչափը՝ 12),
-
մեկ ընդհանուր թեմայով ֆոտոշարք ալբոմի տեսքով՝ 10-20 լուսանկարներով:
Լուսանկարների չափը` 15x20սմ:
Դիմորդը կարող է լրացուցիչ ներկայացնել տեսաֆիլմ (3-8 րոպե, DVD) կամ իր
հեղինակած այլ ստեղծագործական աշխատանքներ: Անիմացիոն ֆիլմի ռեժիսուրայի
դիմորդը պետք է լրացուցիչ ներկայացնի նաև գեղանկար, գծանկար, քանդակ կամ դրանց
լուսանկարները: Օպերատորություն - Դիմորդը փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի
լուսանկարչական ալբոմ` 15x20սմ չափի 20 լուսանկարով (բնանկար, դիմանկար,
նատյուրմորտ և այլն): Թատրոնի, կինոյի և հեռուստաոլորտի նկարչություն - Դիմորդը
փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի նաև գծանկար, գունանկար և կոմպոզիցիոն
աշխատանքներ (յուրաքանչյուրից առնվազն 2-ական): Սցենարադրամատուրգիական արվեստ
- Դիմորդը փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացնի որևէ գրական
ստեղծագործություն (պատմվածք, նովել, գրական էտյուդ, էսսե): Արվեստի
տեսություն, պատմություն և կառավարում - Դիմորդը փաստաթղթերի հետ պետք է
ներկայացնի՝ ինքնակենսագրություն (ազատ ոճով` տեղեկություններ տարիքի,
քաղաքացիության, կրթության, օտար լեզուների իմացության, ընտանեկան դրության,
աշխատանքային փորձի մասին, նաև մասնագիտության ընտրության հիմնավորումը և
հետագա ինքնուրույն աշխատանքի մասին պատկերացումները), մշակութային միջոցառման
նախագծի գաղափար (դիմորդը շարադրում է մոտավոր բովանդակությունը` հիմնավորելով
թեմայի ընտրությունը, ներկայացնում է գաղափարի ստեղծագործական, արտադրական,
ֆինանսական, կազմակերպական իրագործման եղանակները, ենթադրյալ աշխատանքային
ստեղծագործական կազմը, առաջարկում է գովազդի ձևերն ու եղանակները): Ծավալը`
համակարգչային շարվածքով 3-5 էջ: