ԵԹԿՊԻ-ի դասախոսները հաղթել են «Երևանը կանանց համար» մրցույթում
Երևանի քաղաքապետարանի հայտարարած «Երևանը կանանց համար» դրամաշնորհային մրցութային ծրագրի «Թատերարվեստ» (պիես և բեմադրություն) անվանակարգի հաղթողները մեր բուհի դասախոսներն են` արվեստագիտության թեկնածու, դոցենտ, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը և «Թատրոն-դրամա.ամ» կայքի խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը։
2024 թվականի ընթացքում Անուշ Ասլիբեկյանի «Ես անուն չունեմ» մոնոդրաման, որը գրվել է մեր բուհի թանկագին բարեկամ, սիրված բանաստեղծուհի Սոնա Վանի բանաստեղծությունների ներշնչանքով ու հեղինակի համանուն ժողովածուի վերնագրով, կբեմադրվի Երևանի կամերային թատրոնում (բեմադրիչ Լուսինե Երնջակյան), իսկ Կարինե Խոդիկյանի «Երկրորդ կտակ» պիեսը կբեմադրվի AV թատրոն-ստուդիայում (բեմադրիչ Անի Վարդանյան):
Հավելենք, որ նախաձեռնության գլխավոր նպատակը Երևանում ապրող և ստեղծագործող կանանց ոգեշնչելն է՝ տարածելով և արժևորելով նրանց կողմից ստեղծված մշակութային արժեքները։