10 հունիսի, 2024 թ.
ԵԹԿՊԻ-ն՝ «SUMMEET» միջազգային փառատոնի գլխավոր գործընկեր
![Learning Concepts With Energy Functions](/images/IMG_7313.webp?w=3840&q=90&fm=webp)
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը «SUMMEET» ժամանակակից պարի միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն է: Փառատոնը ներառում է ժամանակակից պարի բոլոր դրսևորումները՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած պարուսույցների բեմադրած պարային ներկայացումներ և պերֆորմանսներ:
ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով՝ «SUMMEET» միջազգային փառատոնը եզակի երևույթ է Հայաստանի վերջին տարիների մշակութային կյանքում։
-Նախևառաջ, քանի որ այն բացում է հորիզոնը և օգնում երիտասարդ պարողների տեսնել համաշխարհային թրենդերը, ծանոթանալ լավագույն պարուսույցներին և նոր բան սովորել նրանցից,-նշում է ռեկտորը՝ հավելելով,-Մեր բուհում ունենալով Խորեոգրաֆիայի ամբիոն, ես շատ լավ տեսնում եմ՝ ինչպիսի ազդեցություն է փառատոնն ունեցել մեր երիտասարդ պարուսույցների կատարողական որակի և ռեժիսորական մտքի վրա։ Մեր ուսանողներն ամբողջ տարին պատրաստվում են SUMMEET-ին:
Ռեկտորը կարևորեց նմանօրինակ համագործակցությունները՝ անդրադառնալով փառատոնի ընթացքում ուսանողների ներկայացվածությանն ու ստեղծագործական աշխատանքներին: