ԵԹԿՊԻ-ում իտալական ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել
Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Անրի Վերնոյ կինոսրահում տեղի է ունեցել իտալական «Documentario Chini» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է նշանավոր արվեստագետ Գալիլեո Չինիի 150-ամյակին և կենտրոնացված է նրա կյանքի պատմության ու արվեստի վրա։ Ֆիլմը ստեղծվել է Ալեսանդրո Սարտոնիի` ռեժիսոր Մարչելո Զեպիի և Մոնտեկատինիի քաղաքապետ Լուկա Բարոնչինիի համատեղ ուժերով:
Ֆիլմն ուսանողներին է ներկայացրել ԵԹԿՊԻ-ի շրջանավարտ, ռեժիսոր Արամ Մանուկյանը, որի ֆիլմերը «Let me», «Allusion», մասնակցել են մի շարք միջազգային կինոփառատոների
արժանանալով մրցանակների: Երիտասարդ ռեժիսորը 2023 թվականից Մոնտեկատինիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի Կովկասյան տարածաշրջանի և Հայաստանի ընտրական հանձնաժողովի անդամ է, համանուն փառատոնի հատուկ դեսպանը Հայաստանում։ Նա նաև Հունաստանի միջազգային կինոփառատոնի միջազգային ժյուրիի և Կինոարտադրողների համահայկական ֆեդերացիայի անդամ է։
Կինոդիտմանը հաջորդել է քննարկում:
Բանախոսը նաև խոսել է Իտալիայի հետ համագործակցության նախադեպերի շուրջ: