Իլյա Մոշչիցկին ԵԹԿՊԻ-ում հանդես եկավ վարպետության դասով
Ռեժիսոր Իլյա Մոշչիցկին ԵԹԿՊԻ-ում հանդես եկավ «Ժամանակակից թատրոնի առանձնահատկությունները» թեմայով վարպետության դասով։
Հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվեցին թատերարվեստի առանձնահատկությունները, նրբությունները, սուբյեկտիվ ու օբյեկտիվ կողմերը։
Դասի կատարողական մասում մասնակիցները խմբային աշխատանքի ամրապնդման, վստահության ձևավորման և ուշադրության զարգացմանը միտված մի շարք վարժություններ կատարեցին։
Վարպետության դասի մասնակիցներն էին մեր բուհի նախապատրաստական բաժնի ուսանողները, Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի արվեստագիտական բաժինների ուսանողները։
Նշենք, որ ռեժիսոր Իլյա Մոշչիցկին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրել է «Երեք գույն. Ծիրանագույն» և «Մոռանալ» ներկայացումները։