Հանդիպում-քննարկում Եվրիմաժի գործընկերների հետ
Ռեկտոր Սառա Նալբանդյանը, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության մի խումբ ներկայացուցիչներ մասնակցեցին Եվրիմաժի (Eurimages)` համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության ամենախոշոր եվրոպական հիմնադրամի նախագահ Քեթրին Թրոտմանի, գործադիր տնօրեն Սյուզան Նյումանի և փորձագետ Իրիս Կադունի հետ հանդիպման-քննարկմանը։
Հանդիպման ավարտին նախագծեր ունեցող կինոգործիչները հնարավորություն ունեցան խորհրդատվություն ստանալ Եվրիմաժի փորձագետներից։ Նշենք, որ հանդիպում-քննարկումը նախաձեռնել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը։