3 նոյեմբերի, 2024 թ.
Ճանաչողական այց Մալթայի Արվեստի, գիտության, տեխնոլոգիայի ինստիտուտ
![Learning Concepts With Energy Functions](/images/IMG_3685.jpg?w=3840&q=90&fm=webp)
Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Թատրոնի ֆակուլտետի դեկանի ժ/պ Սերգեյ Սանոյանը և Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկանի ժ/պ Անի Հարությունյանը ճանաչողական այցով գտնվում էին Մալթայի Արվեստի, գիտության, տեխնոլոգիայի ինստիտուտում։
![two vep](/images/IMG_3686.jpg?w=3840&q=90&fm=webp)
Նրանք ծանոթացել են ինստիտուտի կողմից իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերին, դրանց արդյունավետությանն ու աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև առանձին ստորաբաժանումների աշխատանքներին։
![#MCASTmyfuture](/images/IMG_3687.jpg?w=3840&q=90&fm=webp)
ԵԹԿՊԻ-ի ներկայացուցիչների համար ճանաչողական այցերն ունեն կարևոր նպատակներ, որոնցից են՝ փորձի փոխանակումը, նորագույն միտումներն արձանագրելն ու տեղայնացնելու հնարավորությունների չափումը, ինչպես նաև մրցունակության նոր սահմանների ընտրությունն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։