Մասնակցություն «Եվրասիա» առաջին միջազգային կինոփառատոնին
Կինոոլորտի նորագույն միտումներին ծանոթանալու լավագույն հարթակ են հանդիսանում կինոփառատոները։
Մոսկվայում կայացած «Եվրասիա» առաջին միջազգային կինոփառատոնին մասնակցել է «Սցենարադրամատուրգիական արվեստ» ՄԿԾ-ով սովորող 2-րդ կուրսի ուսանող Արաքսյա Ներսիսյանը։
Կինոփառատոնի հինգ օրերը հագեցած էին ստեղծագործական և գործնական հանդիպումներով, վարպետության դասերով, կլոր սեղաններով, կրթական այլ ծրագրերով և կինոդիտումներով։
Փառատոնային օրերին մասնակիցները նաև նկարահանեցին կարճամետրաժ ֆիլմ։
Նշենք, որ «Եվրասիա» փառատոնին մասնակցել են կինոարտադրության ոլորտի ավելի քան 250 մասնագետ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և այլ երկրներից: Նրանց թվում են ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, դերասաններ, պրոդյուսերներ, լրագրողներ, վիդեոբլոգերներ։