Մեր ֆիլմերը մեծ էկրանին
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի կինոգործիչների միության համագործակցությամբ հունիսի 17-18-ը «Կինոյի օրեր» խորագրի ներքո Կինոյի տան մեծ էկրանին ցուցադրվել են ԵԹԿՊԻ-ի ավարտական կուրսի ուսանողների և նախորդ տարվա շրջանավարտների ֆիլմերը։
Սա կարևոր հարթակ է կինոյի ճանապարհն ընտրած երիտասարդների համար, քանի որ իրենց շրջապատող իրականության մեջ նկատել են երևույթներ և տեղափոխել էկրանային իրականություն։ Իսկ այդ իրականության հետ հանդիպումն արդեն կայացած է։