5 նոյեմբերի, 2024 թ.

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Էոժեն Իոնեսկոյին

«Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիայի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում ընթանում են ֆրանկոֆոն թատերական 6-րդ հանդիպումները։ Այդ կապակցությամբ Հայաստան են ժամանել մի շարք առաջատար բուհերի գրականագետներ, թատերագետներ, լեզվաբաններ։

Tateragetner

Նախագծի շրջանակում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացել է «Ժամանակատարածական և հասարակական դրսևորումները Էոժեն Իոնեսկոյի արվեստի և փիլիսոփայության մեջ» խորագրով միջազգային գիտաժողովը։

{alt} {alt}

Գիտական նստաշրջանի մասնակիցներին ողջունել է ռեկտոր Սառա Նալբանդյանը՝ կարևորելով ֆրանկոֆոնիայի շրջանակում ձևավորված համագործակցային կապերը։

Զեկուցողներն անդրադարձել են Իոնեսկոյի ստեղծագործությունների ազդեցությանը ժամանակակից թատերարվեստի վրա, ինչպես նաև սոցիալական, հոգեբանական ենթատեքստերին և ժամանակակից աշխարհում դրանց նշանակությանը։

Նշենք, որ նախօրեին կայացած ֆրանկոֆոն թատերական 6-րդ հանդիպումների բացման արարողության ժամանակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչ Էրիկ Պոպպն անդրադարձել է ԵԹԿՊԻ-ի հետ իրականացվող նախագծերին՝ ընդգծելով դրանց կարևորությունը մշակութային համատեքստում։

Մենք շարունակում ենք արտաքին կապերի ամրապնդումը։