Մրցանակ միջազգային գրական փառատոնից
Ռեժիսուրա մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Վրեժ Սարգսյանի «Աշխարհից այն կողմ» պիեսը Վրաստանում կայացած «Իվերիա» միջազգային գրական փառատոնի «Տարվա լավագույն պիես» անվանակարգում հաղթող է ճանաչվել:
-Պիեսներ գրելու ցանկություն միշտ եմ ունեցել, բայց միշտ կաշկանդվում էի որևէ բան գրել: Հեռուստատեսությամբ տեղեկացա, որ մեր երկրում նույնպես մեծացել է հղիության արհեստական ընդհատումների թիվը։ Այդ նույն շրջանում ընթերցում էի Վիլյամ Սարոյանի «Տարեկանի արտում» պիեսը, որը չծնված մարդկանց մասին է, ովքեր նախքան ծնվելը գիտեին՝ ինչ է լինելու իրենց հետ, իսկ ծնվելուց մոռանում էին ամեն բան։ Այս ամենն ինձ ստիպեց մտածել շատ հարցերի շուրջ,-ասում է Վրեժը՝ հավելելով, որ երկար է աշխատել լավ արդյունք ունենալու համար:
Ռեկտոր Սառա Նալբանդյանը շնորհավորել է ուսանողին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: