Մ. Չեխովի «Դերասանի տեխնիկայի մասին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդես
ԵԹԿՊԻ-ում կայացել է Միխայիլ Չեխովի «Դերասանի տեխնիկայի մասին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Անի Գևորգյանը գրքի թարգմանությունը սկսել է ԵԹԿՊԻ-ում դասավանդելու ընթացքում, երբ ուսանողներին դերասանի վարպետություն դասավանդելու ժամանակ կարիք էր լինում գրքից հատվածներ թարգմանելու՝ առաջարկվող մեթոդն ուսումնասիրելու համար: Գրքում արվեստագետը գտնում է սեփական մարմնի, հոգու և մտքի կապը ներդաշնակորեն զարգացնելու և բարձր պրոֆեսիոնալիզմի հասնելու ճանապարհը: Գրքում ներառված է նաև Մ. Չեխովի «Թատրոնի ուղին» արժեքավոր հոդվածը:
Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչի ժ/պ Գոռ Վանյանը շնորհանդեսի ընթացքում ընդգծել է այս գրքի կարևորությունն ինչպես դերասանների ու ռեժիսորների, այնպես էլ տեսաբանների համար։ Գոռ Վանյանը նաև հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով արժեքավոր գրքի բովանդակությանը։
Անի Գևորգյանը պատասխանելով ներկաների հարցերին՝ նշելով, որ Չեխովի մեթոդի նկատմամբ ուշադրությունն աշխարհում աճում է, որովհետև ակնհայտ է դրա արդյունավետությունը:
Հավելենք, որ գիրքը նկարազարդել է Աշոտ Թադևոսյանը: