Սոնա Վանը հանդիպել է ուսանողների հետ
Սեպտեմբերի 15-ին ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանը հանդիպել է ուսանողների հետ։
Հանդիպումը վարում էր Ուսանողական թատրոնի տնօրեն Արսեն Ազիզյանը։ Վերջինիս հարցերին պատասխանելով՝ բանաստեղծուհին վերհիշում էր անցած գրական ճանապարհը, ներկայացնում հեղինակային ստեղծագործությունների առնչությունը կյանքի տարբեր փուլերի հետ։
Սոնա Վանը հանդիպման ընթացքում խոսել է իր արմատներից, ներկայացրել «Լիբրետո անապատի համար» գիրքը, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանությանը և ներկայացնում է կնոջ ընդհատված երջանկությունը։ Գրքում արտացոլված է բանաստեղծուհու ընտանիքի պատմությունը։
Նշենք, որ Սոնա Վանը արժանացել է բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակների, ունի բազմաթիվ հրատարակություններ տարբեր լեզուներով և զբաղվում է ակտիվ գրական կյանքով ու հասարակական գործունեությամբ։
Հանդիպման ավարտին բանաստեղծուհին մեր գրադարանին է նվիրել իր հեղինակային գրքերից։