Ստորագրվեց համագործակցության հուշագիր
Նոյեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» նախագծի ղեկավար Սերժ Ավետիքյանը ստորագրել են միջազգային համագործակցության հուշագիր:
Ըստ հուշագրի՝ Երկլեզու դրամատիկական արվեստանոցը տեղափոխվում է ԵԹԿՊԻ-ի տարածք, արվեստանոցի խմբերում ներգրավվում են ԵԹԿՊԻ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, որոնցից լավագույններն ընդգրկվելու են նաև Փարիզում անցկացվող վերապատրաստման ծրագրերին: Հուշագրով նաև համագործակցություն է ձևավորվում կրթամշակութային ծրագրերի զարգացումը խթանելու նպատակով՝ ներառյալ համատեղ դասընթացները և այլ առարկայական ծրագրեր: