Վանաձորի մասնաճյուղը նոր մասնաշենք ունի
Սեպտեմբերի 4-ին ռեկտոր Սառա Նալբանդյանը, Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Ժիրայր Դադասյանն այցելել են Վանաձոր և մասնակցել ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի նոր մասնաշենքի բացման արարողությանը։
Ռեկտոր Սառա Նալբանդյանն իր ելույթում կարևորել է Վանաձորի մասնաճյուղի առանցքային նշանակությունը մարզի մշակութային կյանքում։
Ռեկտորը շնորհավորել, նոր վերելքներ ու հաջողություններ է մաղթել ուսանողներին և դասախոսներին։ Նոր շենքային պայմանները հյուրերին ներկայացրել է Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը։
Այցի ընթացքում կայացել է հանդիպում մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ։ Ռեկտորը խոսել է ժամանակակից թատերական կրթությունն ավելի արդյունավետ կազմակերպելու մեթոդների, երիտասարդ դերասանին բնորոշ կատարողական հմտությունների զարգացման անհրաժեշտության, ներքին համագործակցության ակտիվացման մասին, նաև պատասխանել է դասախոսների և ուսանողների բարձրացրած հարցերին։