Վավերագրական կինո. ֆորում ինստիտուտում
Ի՞նչ հնարավորություններ ունի ժամանակակից վավերագրությունը, ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի վավերագրական կինոարտադրությունը և ի՞նչ մոտեցումներ է պահանջում հաջողված կինոն։ Այս և այլ հարցերի շուրջ ԵԹԿՊԻ-ում անցկացվել է «Վավերագրական կինո. հնարավորություններն ու հեռանկարները» ֆորումը։ Բանախոսները Եվրասիադոկ ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ, կինոպրոդյուսեր Արևիկ Ավանեսյանն ու կինոպրոդյուսեր Սոնա Մարգարյանն էին։ Հրավիրված էին նաև խոսնակներ, որոնց շարքերում էին վավերագրական կինոյում փորձառություն ունեցող ռեժիսորներ։ Նշենք, որ ֆորումն իրականացվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 6-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում, որի գործընկերն է մեր բուհը։