Վավերագրելով կյանքը
Հնարավո՞ր է բառերն ու նախադասությունները փոխարինել լուսանկարով
կամ պատմել պատմություններ կյանքի իրական պահերը վավերագրելով։ Մեր ուսանողներն իրենց աշխատանքներով փաստում են, որ այո…
Օրերս բացվեց «Վավերագրելով կյանքը» ցուցահանդեսը, որին ներկայացված են «Օպերատորություն» մասնագիտական կրթական ծրագրով սովորող առաջին կուրսի ուսանողների աշխատանքները: Կուրսի ղեկավարը կինոօպերատոր, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի նախագահ Վահագն Տեր-Հակոբյանն է։ Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 14-ը։