19 հոկտեմբերի, 2024 թ.
Վարպետության դասեր Վանաձորի մասնաճյուղում
![Learning Concepts With Energy Functions](/images/գլխավոր.jpg?w=3840&q=90&fm=webp)
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոսները վարպետության դասեր են անցկացրել Վանաձորի մասնաճյուղում:
![](/images/19.jpg?w=3840&q=90&fm=webp)
Խորեոգրաֆիայի ամբիոնի վարիչ Լիանա Հակոբյանի «Փորձավարություն և պարարվեստի ռեժիսուրա» վարպետության դասի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել խորապես ծանոթանալ փորձավարության ժամանակակից մեթոդներին և ռեժիսուրայի նորագույն միտումներին: Դասի ընթացքում շեշտադրվել է փորձի կարևորությունը ժամանակակից բեմադրությունների ընթացքում, ինչպես նաև ռեժիսուրայի նպատակային կիրառումը տարբեր պարային բեմադրություններում:
![](/images/464027049_965006938985096_7559844101816087481_n.jpg ?w=3840&q=90&fm=webp)
Լիլիթ Փալանջյանը «Դասական պարի» վարպետության դասի ընթացքում ներկայացրել է դասական պարի տեխնիկական նրբությունները և մոտեցումները՝ ընդգծելով շարժումների ճշգրտությունն ու դասական ոճի պահպանման կարևորությունը: Այս դասը հնարավորություն է տվել ուսանողներին կատարելագործել կատարողական հմտությունները: Իսկ Էդգար Կարապետյանը վարել է «Հայկական պար» վարպետության դասը, որը ներառում էր հայկական պարերի առանձնահատկությունների ուսումնասիրությունը և դրանց կիրառումը:
![](/images/463789721_965006888985101_2032426965896135677_n.jpg ?w=3840&q=90&fm=webp)
Վարպետաց դասերը մեծապես նպաստել են Վանաձորի մասնաճյուղի ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանը: