11 հոկտեմբերի, 2024 թ.
Ֆլամենկոյի և կիթառի վարպետության դաս ԵԹԿՊԻ-ում
![Learning Concepts With Energy Functions](/images/IMG_2538.jpeg?w=3840&q=90&fm=webp)
Ֆլամենկոն շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով ժամանակակից երաժշտության և պարարվեստի տարրեր, բայց այն մնում է իսպանական արվեստի հիմնասյուներից մեկը։
![flamengo](/images/IMG_2519.webp?w=3840&q=90&fm=webp)
![](/images/IMG_2565.jpeg?w=3840&q=90&fm=webp)
Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակի հետ համագործակցության շրջանակում և Իսպանիայի ազգային օրվա կապակցությամբ ԵԹԿՊԻ-ում կայացավ պարուհի Ռեբեկա Օրտեգայի «Ֆլամենկո» թեմայով վարպետաց դասը։ Վարպետաց դասին մասնակցում էին «Պարարվեստի ռեժիսուրա» և «Պարարվեստ» մասնագիտական կրթական ծրագրերով սովորող տարբեր կուրսերի ուսանողները, Խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոսները։
![](https://images.ctfassets.net/tx659ow9q17k/2NgVwuGv9pNfl4uwwzBvdS/eed044f431677edafaca1aec41b08da9/IMG_2590.jpg?w=3840&q=90&fm=webp)
Ռեբեկա Օրտեգան ավարտել է Սևիլիի պրոֆեսիոնալ պարային կոնսերվատորիայի «Դասական իսպանական պար» բաժինը և մասնագիտացել է ֆլամենկո, բալետ և դասական իսպանական պար ուղղություններում։ Պարուհին ստեղծագործական ակտիվ գործունեություն է ծավալում միջազգային հարթակներում։
Նույն օրը կայացավ նաև կիթառահար Սոկրատես Մաստրոդիմոսի վարպետության դասը:
![](https://images.ctfassets.net/tx659ow9q17k/6MPTlhH7zRmvFn4CFCjs29/64cc8a0c091eea1efae44e794bac8e9f/IMG_2577.jpg?w=3840&q=90&fm=webp)
Սոկրատեսի երաժշտությունը միավորում է ֆլամենկոյի, դասական երաժշտության և այլ ժանրերի բնորոշ տարրերը: Կիթառահարը հանդես է եկել Իսպանիայի խոշոր թատրոններում, ինչպես նաև միջազգային բեմերում։
Նշենք, որ կիթառահարների վարպետաց դասն ամփոփվեց ֆլամենկոյի վարպետաց դասի մասնակիցների հետ՝ համատեղ կատարմամբ։