Գիտխորհրդի հերթական նիստում
Օրակարգային երեք հարցերով կայացավ ԵԹԿՊԻ-ի գիտական խորհրդի հերթական նիստը։ Ռեկտոր Սառա Նալբանդյանը և Միջազգային կապերի բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը ներկայացրեցին Մալթայի Հանրապետություն կատարած այցի արդյունքները, մանրամասնեցին ձևավորված համագործակցություններն ու սպասվող ծրագրերը։
Զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը ներկայացրեց Ղազախստանի արվեստների ազգային համալսարանի առաջարկը՝ համագործակցության պայմանագրի կնքման նպատակով։ Առաջիկայում վերոհիշյալ բուհի մագիստրատուրայի ուսանողները գիտական պրակտիկա կանցնեն ԵԹԿՊԻ-ում։ Քննարկվեցին այլ ընթացիկ հարցեր։
Լրացել է Թատրոնի ֆակուլտետի դեկան Էլմիաննա Հեքեքյանի ու Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան Աննա Երզինկյանի պաշտոնավարման ժամկետը։ Սառա Նալբանդյանը գիտական խորհրդի կողմից շնորհակալություն է հայտնել վաստակաշատ պրոֆեսորներին՝ երկարամյա աշխատանքի, նվիրումի և արվեստի կրթության ոլորտում կարևոր ներդրման համար։
Ռեկտորը գիտական խորհրդին ներկայացրեց Թատրոնի ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սանոյանին և Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկանի ժ/պ Լիանա Սմբատյանին։