2 նոյեմբերի, 2024 թ.

Թատերականցիները՝ Ստեղծագրության ակադեմիայի մրցանակակիրներ

Learning Concepts With Energy Functions

Ամիսներ առաջ մեկնարկած Երևանի քաղաքապետարանի «Ստեղծագրության ակադեմիա» ծրագիրը նախատեսում էր հասցեագրել ժամանակակից ստեղծագրողների խնդիրները՝ ինքնաարտահայտման, միջոլորտային կապերի հաստատման, գիտելիքի և հմտությունների ձեռքբերման հնարավորություն տալով:

Narek

Ծրագիրը բաղկացած էր մի քանի փուլերից։ Նշենք, որ ծրագրին ակտիվորեն մասնակցել են ԵԹԿՊԻ-ի ուսանողները, շրջանավարտները։ Դասընթացավարների շարքերում էին ռեկտոր Սառա Նալբանդյանը, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, Կարինե Խոդիկյանը, Էդգար Բաղդասարյանը։

  <p><span><div class="flex_img"></span></p>
</div>
Ռուբեն Բաբայան
Կարինե Խոդիկյան

Բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացների շրջանավարտները հնարավորություն են ունեցել մասնակցելու ծրագրի շրջանակում հայտարարվող մրցույթին և արժանանալու դրամաշնորհային պարգևի։

Aram Davtyan
Maria

«Արձակ» անվանակարգում 1-ին մրցանակին է արժանացել ասպիրանտուրայի 1-ին կուրսի ուսանող Արամ Դովլաթյանը, «Դրամատուրգիա» անվանակարգում 3-րդ մրցանակին մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Նարեկ Հակոբյանը, «Կինոսցենար» անվանակարգում 3-րդ մրցանակին «Կինոարվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիա Իսրայելյանը, «Արվեստի քննադատություն» անվանակարգում 2-րդ մրցանակին հայցորդ Հայրապետ Հակոբյանն ու նույն անվանակարգի 1-ին մրցանակին մագիստրոս Էլեն Դանիելյանը։

Hayrapet
Elen

Շնորհավորում ենք մեր ուսանողներին ու շրջանավարտներին՝ մաղթելով շարունակական հաջողություններ։