Կյանքից՝ սցենար
Կյանքի ընկալումն ու ճանաչումը դրամատուրգիապես ճշգրիտ սցենարական տարածություն տեղափոխելը կարող է լինել ֆիլմի հաջողության գրավականը:
Անրի Վերնոյ կինոդահլիճում կայացած հանդիպման ժամանակ սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Էսսամ Նագին բանախոսեց սցենարագրության, պատմությունը սցենարի վերածելու հիմնական սկզբունքների մասին:
Էսսամ Նագին կինոդիտողին հայտնի է «Ի սկզբանե Հայաստանն էր» փաստագրական ֆիլմով, որը հասանելի է արաբերենով։