30 հուլիսի, 2024 թ.

Մասնակցություն «Թատրոն և խենթություն» փառատոնին

ԵԹԿՊԻ-ին ներկայացավ նաև Կասաբլանկայում կայացած «Թատրոն և խենթություն» խորագրով համալսարանական թատրոնի 36-րդ միջազգային փառատոնին։ Փառատոնային ծրագրում էր Ինգա Շահբազյանի բեմադրած «Ռիսկ» ներկայացումը (հեղինակ՝ Էդուարդո դե Ֆիլիպո), որը հանդիսատեսն ընդունեց բուռն ոգևորությամբ։ Էմմի Եվանգուլյանն արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին։

Մեր ուսանողներն ու շրջանավարտներն ակտիվորեն մասնակցել են փառատոնի ընթացիկ դասընթացներին, դիտել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների ներկայացումները:

Նշենք, որ փառատոնի նպատակն է նպաստել երիտասարդ արվեստագետների ստեղծագործական աշխատանքներին, ստեղծել նոր կապեր ռեժիսորների, դերասանների միջև, խրախուսել մշակութային և գեղարվեստական ծրագրերի փոխանակմանը: