Միջազգային փառատոնում ԵԹԿՊԻ-ն երկու ներկայացում է ցուցադրել
ԵԹԿՊԻ-ի ուսանողները Մոսկվայում մասնակցել են «ԳԻՏԻՍ Մաստեր Կլաս» միջազգային թատերական փառատոնին։ Փառատոնային ութ օրերը հագեցած էր վարպետության դասերով, ճանաչողական այցերով և տարբեր թատերական բուհերի ուսանողների ներկայացումներով։
Տպավորիչ ելույթներ ունեցան նաև մեր ուսանողները։ «Ռեժիսուրա» մասնագիտական կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները (ղեկավար՝ Նարինե Գրիգորյան) ցուցադրել են Նունե Վարդանյանի բեմադրած «Ամեն ինչ կարող է ապրել, երգել, սիրել» ներկայացումը։ Իսկ «Դերասանական արվեստ» մասնագիտական կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները (ղեկավար՝ Ժիրայր Դադասյան) ԳԻՏԻՍ-ի բեմում հանդես են եկել Իննա Հախնազարյանի բեմադրած «Աչքերով չես տեսնի» պլաստիկական ներկայացմամբ։
<p><span><div class="flex_img"></span></p>
</div>
Մասնակիցները վստահեցնում են՝ նման ծրագրերը ոչ միայն նպաստում են մասնագիտական հմտությունների զարգացմանը, այլև ստեղծում են նոր համագործակցության հնարավորություններ։ Դրա հավաստումն էլ տարբեր թատերական փառատոներից ստացած հրավերներն են։
</div>