6 փետրվարի, 2025 թ.
Կարիերայի զարգացման դասընթաց ԵԹԿՊԻ-ում

ԵԹԿՊԻ-ն կազմակերպում է «Կարիերայի զարգացման գործիքներ. CV, պորտֆոլիո, մոտիվացիոն նամակ և հարցազրույց» դասընթաց:
Դասընթացի նպատակն է՝
-Ձևավորել գիտելիք և հմտություններ՝ արդյունավետ CV, ստեղծագործական պորտֆոլիո, մոտիվացիոն նամակ կազմելու և հարցազրույցներին հաջող ներկայանալու համար:
-Արդյունավետ ներկայացնել մասնագիտական փորձն ու կարողությունները, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում։
Դասընթացի ավարտին ուսումնառողը կկարողանա՝
-Տիրապետել հմտորեն մշակված CV, պորտֆոլիո և մոտիվացիոն նամակ ստեղծելու հմտություններին:
-Կիրառել հարցազրույցում բարձր հաջողություն ունենալու տեխնիկաները:
Ովքե՞ր կարող են մասնակցել
Դասընթացին կարող են մասնակցել ԵԹԿՊԻ-ի աշխատակիցները, ուսանողները, շրջանավարտները և այլ ցանկացողներ:
Տևողությունը՝ 2 շաբաթ (շաբաթական 2 հանդիպում՝ 2 ակադեմիական ժամ):
Դասընթացի արժեքը՝ 20.000 ՀՀ դրամ (ԵԹԿՊԻ-ի աշխատակիցների, ուսանողների, շրջանավարտների համար անվճար)
Հայտագրվելու վերջնաժամկետը՝ փետրվարի 26
Ներկայացնում ենք դասընթացների ժամանակացույցը՝
1-ին խումբ՝ ուսանողներ՝ մարտի 3-14, 2025, երեքշաբթի, ուրբաթ՝ 15:40-17:00 (լսարան N 220),
2-րդ խումբ՝ շրջանավարտներ՝ մարտի 3-14, 2025, երեքշաբթի, ուրբաթ՝ 17:05-18:25 (լսարան N 220),
3-րդ խումբ՝ աշխատակիցներ, մարտի 17-28, 2025, երեքշաբթի, ուրբաթ՝ 15:40-17:00 (լսարան N 220),
4-րդ խումբ՝ այլ ցանկացողներ, մարտի 17-28, 2025, երեքշաբթի, ուրբաթ՝ 17:05-18:25 (լսարան N 220)
Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության հավաստագիր: