7 հոկտեմբերի, 2024 թ.
Սոկրատես Մաստրոդիմոսի վարպետաց դասը երաժշտասերների համար
.png?w=3840&q=90&fm=webp)
Սիրելի երաժշտասերներ,
հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:40-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի կունենա կիթառահար Սոկրատես Մաստրոդիմոսի վարպետության դասը:
Բոլոր նրանք, ովքեր նվագում են կիթառ, կարող են մասնակցել վարպետաց դասին՝ նախապես գրանցվելով Միջազգային կապերի բաժնում (204):
Վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 10:
Սոկրատեսը ծնունդով Աթենքից է, սակայն որդեգրումից հետո բնակություն է հաստատել Սևիլիայում: Նրա երաժշտությունը միավորում է ֆլամենկոյի, դասական երաժշտության և այլ ժանրերի տարրերը:
Սոկրատեսը հանդես է եկել Իսպանիայի խոշոր թատրոններում, ինչպիսիք են Teatro de la Maestranza, Teatro Lope de Vega և Քորդոբայի մզկիթ-կաթոլիկ եկեղեցիում, ինչպես նաև միջազգային բեմերում՝ Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Վենեսուելայում, Կանադայում, Չինաստանում, Մարոկկոյում և Շվեդիայում:
Նա համագործակցել է այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Լոլե Մոնտոյան, Ֆարրուկիտոն, Էլ Պելեն, Անտոնիո Կանելեսը, Կարլոս Էրեդիան, Դիեգո Ալվարես «El negro», Անտոնիո Սերրանոն, Տորոմբոն և Ռոման Վիչենտին: