23 հունվարի, 2025 թ.
Վերապատրաստում ԵԹԿՊԻ-ում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացել է մասնագիտական կրթական ծրագրերի բարելավմանը նվիրված եռօրյա վերապատրաստում, որը վարել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։

Վերապատրաստման ընթացքում ներկայացվել են մասնագիտական կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված մոտեցումներ, քննարկվել մասնագիտական կրթության որակի ապահովման մեթոդաբանությունները և կիրառական խնդիրների լուծման ուղիները։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել դասավանդման ժամանակակից մեթոդների ներդրմանը և դրանց ազդեցությանը։

Վերապատրաստումից ակնկալվող արդյունքներն են՝
-Գնահատել ՄԿԾ-ների բարելավման անհրաժեշտությունը, առկա խնդիրները,
-Տարբերակել ՄԿԾ-ների նպատակները, խնդիրները, ՄԿԾ-ների վերջնարդյունքներն ու առանձին դասընթացների վերջնարդյունքները, գնահատատման մեխանիզմները և ուսումնառության ու դասավանդման մեթոդները,

-ՄՈՒՀ-ի նպատակներին համահունչ քարտեզագրել ՄԿԾ-ների նպատակները, խնդիրները, վերջնարդյունքները,
-Պլանավորել ուսանողի առաջընթացը,
-Գնահատումը համապատասխանեցնել վերջնարդյունքին,
-Կարողանալ ապահովել ուսումնառության մեթոդ- դասավանդման մեթոդ - գնահատման մեթոդ համահնչեցումը՝ որակավորումների արժանահավատ շնորհման համատեքստում,

-Պլանավորել և իրականացնել ՄԿԾ-ների բարելավումը և որակի ապահովումը՝ կիրառելով համապատասխան գործիքակազմ։