27 նոյեմբերի, 2024 թ.
Կայացել է «Գիտություն, ստեղծարարություն, նորարարություն» խորագրով միջազգային գիտաժողովը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացել է «Գիտություն, ստեղծարարություն, նորարարություն» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովը, որը Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությունն է։


Բացման խոսքում ռեկտոր Սառա Նալբանդյանը նշել է, որ երիտասարդական գիտաժողովը տարեցտարի նոր մասշտաբներ է ստանում՝ ընդգրկելով նաև միջազգային բուհերի ներկայացուցիչների։ Ինչպես նաև գիտաժողովները մղում են երիտասարդներին կատարել հետազոտություններ և ներկայանալ իրենց մոտեցումներով ու արդյունքներով։


Զեկույցներով հանդես են եկել հայաստանյան բուհերի, ԱՄՆ Յեյլի համալսարանի, Փարիզ 8 համալսարանի ներկայացուցիչները։

Գիտաժողովը երիտասարդների համար հարթակ է ոլորտի նորագույն միտումները ներկայացնելու, կատարված աշխատանքն ամփոփելու և նոր հետազոտական ուղղություններ որոնելու համար։